Նյու Յորքի նահանգապետը աշխատանքից հեռացրել է Փրկարար ծառայության արտակարգ իրավիճակների ստորաբաժանման ղեկավարին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա մի քանի փրկարարների է ուղարկել փոթորկի հետևանքով իր տան մոտ շրջված ծառը հեռացնելու համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքին պատուհասած «Սենդի» փոթորկի հետևանքների վերացման ժամանակ: Փոթորիկն ամբողջ նահանգում առանց էլեկտրականության էր թողել միլիոնավոր մարդկանց:
Նահանգապետ Էնդրյու Կուոմոյին պատմել են, որ փրկարարների ղեկավար Ստիվեն Կուրը, որն աշխատում է Նյու Յորքի շրջկենտրոն Օլբանիում, կարգադրել է Լոնգ Այլենդում գտնվող իր տան մոտ փրկարարների ուղարկել:
Մեկնաբանությունների համար նա անհասանելի է եղել: Հայտնի է, որ նրա աշխատավարձը կազմել է տարեկան 153 հազար դոլար:








































