Ամերիկացի գիտնականները Միչիգանի և Փիթսբուրգի համալսարաններում շարունակական գիտափորձերից հետո ստացել են բիոնիկական մասնիկներ` օրգանական նյութերի և կիսահաղորդիչների խառնուրդ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Հետազոտողների խոսքերով`փորձերի ընթացքում իրենք ցանկացել են ոչ թե կիբորգներ ստեղծել, այլ ընդամենը բիովառելանյութ ստանալ:
Միկրոսկոպիկ մասնիկները, որոնք, ըստ էության, կարող են հասնել Տերմինատորի չափսերի, բաղկացած են կադմիումի թելուրիդից և ցիտրոքրոմ C-ից` բուսական սպիտակուցից, որը ֆոտոսինթեզի ժամանակ արագացնում է էլեկտրոնների շրջանառությունը: Նշված տարրերի խառնուրդը բույսերին հնարավորություն է տալիս արևի լույսը վերածել էներգիայի:
Գիտնականների կարծիքով`բիոնիկական մասնիկների չափսերը և տարրերը ճիշտ ընտրելու դեպքում դրանք ինքնավերարտադրողական պոտենցիալ կունենան:










































