Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը կարիերան չի շարունակի «Մանչեսթեր Սիթի»-ում:
Sport-ի հաղորդած տեղեկությունների համաձայն` անգլիական ակումբի գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն Կատալոնիայի մայրաքաղաքում նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել 34-ամյա ֆուտբոլիստի հետ: Պաշտոնյան վերջինիս ֆինանսական գայթակղիչ պայմաններով պայմանագիր է առաջարկել, սակայն խաղացողը «քաղաքայիններ»-ի կազմը համալրելու ցանկություն չի հայտնել: Չավիի պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:
Հավելենք, որ Սորիանոն Չավիին առաջարկել է նաև «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարներին պատկանող ամերիկյան «Նյու-Յորք Սիթի» տեղափոխվելու հնարավորությունը: Այդ ակումբը շուտով կկարողանա հանդես գալ ՄԼՍ առաջնությունում:










































