Բեռլինում տեղադրվել է վազքի 6-ակի Օլիմպիական չեմպիոն և աշխարհի բազմակի ռեկորդակիր Ուսեյն Բոլտի արձանը: Այն ամբողջությամբ մետաղե պտուտակներից և բոլտերից է:
«Բոլտը` բոլտերից» նախագծի հեղինակն է գերմանացի երաժիշտ և քանդակագործ Վիտա Դիդել Կլևերը: Մտահղացումը ծագել է 2009 թվականին, երբ Բոլտը հաղթել էր Բեռլինում կայացած աշխարհի առաջնությանը:
«Բոլտը յուրօրինակ վազորդ է, բոլոր ժամանակների մեծագույնը: Շատ եմ ցանկանում, որ իմ աշխատանքը տեղադրված լինի իր իսկական վայրում` մարզիկի հայրենիքում: Ինձ համար դա մեծ պատիվ կլինի»,- ասել է Կլևերը:








































