Saturday, 27 04 2024
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ

Գերմանիայում Սնոուդենին ձերբակալելու օրդեր չի տրվել. Գերմանիայի ՆԳՆ

Գերմանիայում մինչ օրս ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ձերբակալելու օրդեր չի տրվել: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ)՝ Գերմանիայի քաղաքացիներին էլեկտրոնային գաղտնալսման հանգամանքները պարզաբանելու համար Սնոուդենին Գերմանիա հրավիրելու Գերմանիայի ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչների պահանջների ֆոնին: Նրա բացահայտումներից հետո հայտնի դարձավ, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է նույնիսկ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը:

Իր հերթին, Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ Գերմանիայի կառավարությունը Սնոուդենին հրավիրելու համար պետք է մի շարք իրավական հարցեր պարզի, մասնավորապես, պետք է իմանա ամերիկացիների տեսակետը:

Բացի դրանից՝ խոսքը Սնոուդենի «հնարավոր ձերբակալության և նրա արտահանձնման համար շրջանակային պայմանների» մասին է, պետք է նաև ստուգել՝ արդյոք Սնոուդենի գործողությունները պատժելի՞ են գերմանական իրավունքի տեսակետից:

Սնոուդենը հիմա Ռուսաստանում է, ոտեղ նրան ժամանակավոր ապաստան է տրվել: ԱԱԳ-ի գաղտնալսման մասին սկանդալի հետաքննության կոմիտեն նրան կուզենար հարցաքննել որպես վկա: Գերմանիայի ընդդիմությունը կարծում է, որ դա պետք է լինի Գերմանիայում, իսկ ըստ կառավարության՝ դա հնարավոր է նաև Ռուսաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում