Irib News-ի փոխանցմամբ, չնայած ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին՝ Իրանն արտահանում է իրականացնում աշխարհի 150 երկրներ: Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի և զարգացման կազմակերպության ղեկավարի տեղակալ Ռեզա Թոֆիգին.
«Չնայած ճնշումներին ու պատժամիջոցներին՝ Իրանն իր առևտրային հարաբերությունները զարգացնում է բազմաթիվ երկրների հետ: Իրանական արտահանողները ապրանքների արտահանման ժամանակ դժվարություններ չեն կրում՝ կապված արժույթի փոխանակման հետ, քանի որ, նոր կանոնների համաձայն, նրանք կարող են բարտերային հիմքի վրա արժույթը փոխակերպել ներկրվող ապրանքով»:










































