«Բարսելոնա»-ի` Գլազգոյում տեղի «Սելթիկ»-ից կրած սենսացիոն պարտությունը 2009 թվականից ի վեր կատալոնական ակումբի առաջին անհաջողությունն էր Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում:
3 տարի առաջ «կապտանռնագույներ»-ը պարտություն են կրել Կազանի «Ռուբին»-ի դեմ հանդիպմանը: Այնուհետև «Բարսելոնա»-ն 18 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների Լիգայի շրջանակներում և ոչ մի պարտություն չի կրել: Այդ մասին են հայտնել իսպանական լրատվամիջոցները:






































