ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը թերթաքարային հանքավայրերի ակտիվ մշակումների ֆոնին հասել է վերջին 18 տարիների ամենաբարձր մակարդակին, ինչը թույլ է տալիս կրճատել երկրի կախվածությունը արտերկրի վառելիքից, և արդյունքում` ԱՄՆ-ը ստանում է էներգետիկ անկախություն: Այս մասին հայտնում է Bloomberg -ը:
Մեկ շաբաթում, որն ավարտվել է նոյեմբերի 2-ին, արդյունահանումը ավելացել է 8 հազար բարելով՝ օրական կազմելով 6.68 մլն բարել: Սա ամենաբարձր ցուցանիշն է 1994 թվականի դեկտեմբերի 23-ից սկսած:
Հորիզոնական հորատման բարելավումը թույլ է տվել բացել պաշարները խորը ստորգետնյա շերտերում այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Հյուսիսային Դակոտան, Տեխասը և Օկլահոման:
Այս տարվա առաջին վեց ամիսներին ԱՄՆ-ն ապահովել է իր էներգետիկ պահանջների 83 տոկոսը: Այս տարի նավթի արդյունահանումը Հյուսիսային Դակոտայում աճել է 31, Տեխասում` 19, Օկլահոմայում` 11 տոկոսով: Նավթի հումքի ներկրումը կրճատվել է 11 տոկոսով:
Արդյունահանված յուրաքանչյուր բարելը մեկ բարելով նվազեցնում է ներկրվող հումքի ծավալը:
Առաջիկա 5-10 տարում ԱՄՆ-ում նավթի արդյունահանոմը կարող է հասնել օրական 9-10 մլն բարելի:











































