Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Ջեյլանփընար շրջանում փակվել են տեղի դպրոցները: Դրա պատճառն այն է, որ Թուրքիային սահմանակից Սիրիայի Ռեսուլայն շրջանում այս առավոտ թեժ մարտեր են ծավալվել սիրիական բանակի և ապստամբների միջև: Սիրիացի ապստամբները փորձում են գրավել այդ շրջանի մաքսային անցակետը և այն ծառայեցնել ռազմական նպատակների:
Սիրիական տարածքում գրանցվող պայթյունները լսվում են Ջեյլանփընարում, ուր մեծացվել են անվտանգության միջոցները: Անգամ նշվում է, որ սիրիական բանակի մի շարք վիրավոր զինվորներ ու սիրիացի ապստամբներ հատել են Թուրքիայի սահմանը, և նրանց տեղավորել են Ջեյլանփընարի հիվանդանոցում: 1 օրով արձակուրդ են ուղարկվել Ջեյլանփընարի դպրոցականները:









































