«Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի` Անտոնիո Կոնտեի օգնական Անժելո Ալեսիոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Նորդշելանդ»-ի դեմ հանդիպումը:
«Մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք, 4 գոլ խփեցինք, բայց կարող էինք ավելին անել: Ճնշում էինք գործադրում խաղադաշտի բոլոր հատվածներում և խաղում էինք այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին անհրաժեշտ է մեզ:
Ասեմ, որ Կոնտեն հարձակվողներ է ընտրում յուրաքանչյուր խաղի համար` պայմանավորված մրցակից թիմի բնութագրով: Կոնտեի համար կարևոր է, որ հարձակվողները պատրաստ լինեն կոնկրետ հանդիպման, ինչպես, օրինակ, Ֆաբիո Կուալյարելան` երեկվա խաղին: Անշո´ւշտ, մենք պետք է առավելության հասնենք «Չելսի»-ի նկատմամբ և մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերենք»,- մարզչին մեջբերում է Goal. com-ը:







































