Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է, որ ակումբն իրեն բաց չի թողնելու առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Կզարմանայի, եթե «Բավարիա»-ն ինձ բաց թողներ մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը (խմբ.- պայմանագրի ժամկետը լրանալու է 2015թ. հուլիսի 1-ին):
«Բավարիա»-ում ինձ հստակ ասել են, որ տեղափոխությունս այս տարի հնարավոր չէ: Տարատեսակ ասեկոսեներ են շրջանառվում իմ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին, բայց դրանք իրական չեն»,- Կրոսի խոսքերը մեջբերել է Bild-ը:











































