Կատալոնական «Բարսելոնա»-ի փոխնախագահ Ժորդի Մաստրեն հրապարակել է գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերի մանրամասները:
«Ստորագրվել է 5 տարվա պայմանագիր: Հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո: Նրա տրանսֆերի դիմաց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն ստացել է 12 մլն եվրո»,- Մաստրեի խոսքերը մեջբերում է Sport Mediaset-ը:
Նշենք, որ 2013/14թթ մրցաշրջանի ավարտից հետո Տեր Շտեգենը դարձել է «Բարսելոնա»-ի առաջին նորեկը: Երեկ տեղի է ունեցել նրա շնորհանդեսը:







































