Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պաշտոնական նոտա է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի ԱԽ նախագահին, որում պահանջել է համապատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի սպառնալիքները կանխելու համար:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամեդ Խազաին միջազգային հանրությունից պահանջել է ժամանակին արձագանքել այդ սպառնալիքներին և համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանց կանխման համար:
Իրանի կողմից նոտայի հղումը կապված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարության հետ, թե նա պատրաստ է անգամ ռազմական օպերացիայի գնով կանխել Իրանի ձեռքում միջուկային զենքի հայտնվելը:








































