Թուրքիան դադարեցնում է Մանիսա նահանգում հանքերի շահագործումը, որոնք փակվել էին այն բանից հետո, երբ դրանցից մեկում մայիսի 13-ին պայթյուն էր տեղի ունեցել՝ խլելով 301 մարդու կյանք: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ գրում է Hurriyet-ը:
Նրա խոսքով՝ Սոմա քաղաքում հանքերի փակումը բացասաբար կազդի երկրի տնտեսության վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում աշխատանք է տարվում լեռնահանքային արդյունաբերության մասին օրինագծի վրա:
Նոր օրինագիծը խորհրդարան կներկայացվի առաջիկա ամիսներին: Դրա մանրամասների մասին չի հաղորդվում:
Երկրի տարածքում ընդհանուր առմամբ 740 ածխահանք է գործում, որտեղ աշխատում է 48 706 մարդ:










































