Եթեր է հեռարձակվել Սեթ Մեյերսի շոուն՝ դերասանուհի Ջենիֆեր Լոուրսենի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն: Հաղորդավարի հետ զրույցի ժամանակ դերասանուհին հիշել է տհաճ միջադեպ, որը տեղի է ունեցել այս տարվա «Օսկարի» միջոցառումից հետո՝ Մադոննայի երեկույթի ժամանակ:
««Ոսկե գլոբուս» և այլ փառատոներից հետո ես երբեք չեմ գնում երեկույթներին, որովհետև մինչև արարողության վերջը ես սովորաբար արդեն տեսնել չեմ կարողանում իմ գործընկերներին: Իսկ այս անգամ ես որոշեցի. «Ես պետք է գնամ երեկույթին»: Եվ սիրտս խառնեց՝ խառնեց հենց Գայ Օսիրիի «պորշեի» վրա: Ես այնքան վատ վիճակում էի, որ Մայլի Սայրուսը մոտեցավ ինձ ու ասաց. «Հավաքվի՛ր»»,- պատմել է Լոուրենսը:
Դերասանուհին նաև խոստովանել է, որ այդ երեկո ալկոհոլը չարաշահել է մեծամասամբ իր լավագույն ընկերուի Լորայի պատճառով, որն այս անգամ կինոփառատոնին ուղեկցել է իրեն:
«Երբ ինձ անցած տարի ներկայացրել էին «Օսկարի» «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի համար, նա ասաց. «Լավ, հիմա քեզ հետ կգնան ծնողներդ, բայց եթե քեզ առաջադրեն մյուս տարի, դու ինձ կտանես հետդ»: Ես համաձայնեցի, և այս տարի մենք միասին գնացինք: Եվ նա շատ վատ էր ազդում ինձ վրա: Նա ինձ համոզում էր բարի մոտ մի քանի կոկտեյլ խմել, ինչին ես պատասխանեցի. «Ոչ, ես չեմ կարող անել դա», իսկ նա նկատեց. «Դու կարող ես անել այն ամենը, ինչ ուզում ես»»,- նշել է դերասանուհին:
Ջենիֆերը հավելել է. «Նա տեսավ Բրեդ Փիթին ու ասաց. «Գնա խոսիր նրա հետ»: Ես ասացի. «Ոչ, ես չեմ կարող», ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ, դու կարող ես»: Ուստի ես ստիպված նրան ձայն տվեցի, նա մոտեցավ մեզ: Աստված իմ, նրանից սանդալի ծառի հոտ էր գալիս, և դա հրաշալի էր»:
Ջենիֆեր Լոուրենս և Սեթ Մեյերս
















































