Հնդկաստանում ալկոհոլի մեծ չափաքանակ ընդունելուց հետո, ոգելից խմիչքի հավելում փնտրող 5 տասնյակ փղեր ավերել են տեղի բնակիչների տները:
Ինչպես հայտնում է Life News-ը, Դումուրկոտ գյուղը հարձակման է ենթարկվել այն բանից հետո, երբ կենդանիները խմել են 500 լիտր օղի և սկսել հերթական չափաբաժինը փնտրել:
Սնունդ որոնող կենդանիների հոտը բնակության սովորական միջավայրից ուղղվել է դեպի գյուղի թեյի և բրնձի պլանտացիաները: Սակայն կենդանիներին առավել շատ գրավել է ալկոհոլի հոտը, որը վաճառվել է ոչ հեռու գտնվող խանութում: Փղերն ավերել են մթերային խանութը և դատարկել օղիով լցված 18 տակառները:
Իրենց արշավի ժամանակ նրանք առնվազն 3 տուն են ավերել և ոչնչացրել տեղի բնակիչների մշակաբույսերը:
Փղերի «միգացիոն ուղին» կասեցրել են ոստիկանության աշխատակիցները: Կենդանիների առողջությանը վտանգ չի սպառնում:








































