«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ ցանկանում է թիմի ավագը լինել առաջիկա մրցաշրջանում: Հիշեցնենք` Նեմանյա Վիդիչը, ով, որպես կանոն, 2010 թվականից կրում էր ավագի թևկապը, հեռացել է թիմից:
«Մի քանի անգամ կապել եմ ավագի թևկապը: Բայց եթե այն միշտ ինձ վստահեն, հիանալի կլինի: Կարծում եմ` ես պատրաստ եմ, բայց որոշումը պետք է կայացնի մարզիչը:
Եթե նա ընտրի մեկ այլ ֆուտբոլիստի, ես հանգիստ կվերաբերեմ դրան: Հարգում եմ մարզչի ցանկացած որոշում: Ռոբինն իր հավաքականի ավագն է, ավագ է եղել «Արսենալ»-ում: Այնպես որ, եթե նա դառնա նաև «Յունայթեդ»-ի ավագը, վստահ եմ, ճիշտ կկատարի իր պարտականությունները»,- Sky Sports-ը մեջբերում է Ռունիի խոսքերը:









































