Ինչպես հաղորդում է Վրաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այսօր գիշերը Թբիլիսի է տեղափոխվել Վրաստանի ռազմական ուժերի զինծառայող, կապրալ Վալերիա Վերսկիանիի դին, որը մահացել էր Աֆղանստանում:
Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել Վրաստանի Պաշտպանության նախարար Բաչո Ախալիան և Վրաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Բասսը:
Վալերիա Վերսկիանին վիրավորվել էր մարտի 5-ին ականի պայթյունի հետևանքով: Նա բուժվում էր Գերմանիայի ռազմական հոսպիտալում, սակայն բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը:
Հիշեցնենք, որ Վերսկիանին Աֆղանստանում ծառայող վրացի զինվորականների երկրորդ կորուստն է այս տարվա մեջ: