«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Մուրադյանին տեսնելով՝ նրանց համակուրսեցի, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը չի թաքցրել էմոցիաները և ոգևորված բացականչել է. «Ոնց որ ամբողջ կուրսը հավաքվում է»: Մեր լրագրողը փորձել է համակուրսեցիներից ճշտել, թե ով է եղել իրենց մեջ ամենագերազանցիկը։
Մանուկյանն այդ դժվարին գործը թողել է լրագրողի վրա. «Մեր իրականությունում գերազանցիկներն ավելի ստվերում են մնում, իսկ բարձունքները նվաճվում են լավ կապեր ունեցողների կողմից»: Մեր լրագրողը ենթադրել է. «Նահապետյանը Ձեզ զիջում է բարձունքների հարցում, երևի հենց նա է գերազանցիկը եղել»: Այս արտահայտությունը, չգիտես ինչու, հունից հանել է Մանուկյանին, և նա իբր հակադարձել է. «Իսկ մուտիլովչիկները որտե՞ղ են մնում»: Մեր կարծիքով՝ «մուտիլովչիկները» հիմնականում կառավարությունում են, երբեմն՝ դատական համակարգում, պատահում է՝ անգամ Վրաստանում դեսպան են նշանակվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:










































