Գիտնականները հայտնաբերել են կյանքի համար պիտանի մոլորակ, որը պտտվում է Արևին նման աստղի շուրջը: Այն կարող է կյանքի համար նպաստավոր կլիմա ունենալ:
Համաձայն հետազոտության արդյունքների, որոնք հրապարակվել են «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» ամսագրում՝ մոլորակը իր աստղից կատարյալ հեռավորության վրա է գտնվում, ինչի հետևանքով նրա ջերմաստիճանը ոչ շատ բարձր է, ոչ էլ ցածր: Գիտնականների կարծիքով՝ այնտեղ կարող են լինել նաև ջրի պաշարներ:
Մոլորակի զանգվածը յոթ անգամ գերազանցում է Երկրին:
Մոլորակը պտտվում է նաև իր առանցքի շուրջը, ինչը ավելի է մեծացնում նրա վրա կյանքի գոյության հավանականությունը:
Մեր Արեգակնային համակարգի սահմաններից դուրս հայտնաբերվել են հարյուրավոր մոլորակներ: Բայց նրանց մեջ հազվադեպ են հանդիպում կյանքի համար պիտանիները:










































