Եվրահանձնաժողովը հիշեցնում է, որ ԵՄ-ն միշտ հուսալի շուկա է եղել ռուսական գազի համար, և ակնկալում է, որ Ռուսաստանի ու Չինաստանի գազային պայմանագիրը չի վնասի Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններին այդ ոլորտում, հայտարարել է ԵՀ մամլո քարտուղար Սաբինա Բերգերը։
«Մենք չենք կարող մեկնաբանել երրորդ երկրների գործարքները։ Սակայն կցանկանայի հիշեցնել, որ ԵՄ-ը միշտ հուսալի և գրավիչ շուկա է եղել ռուսական գազի համար։ Այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները կմնան նույնքան հուսալի ու պատասխանատու և կհարգեն այն պայմանագրերը, որոնք կնքել են»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդում է RIA Novosti-ն։










































