Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

ՀՀԿ-ի ձեռքերն ազատ են

Ոչ իշխանական քառյակը կայացրեց այն առավելագույն որոշումը, որ միասին ի վիճակի է կայացնել այսօր՝ կառավարության փոփոխությունից և քառյակը վեցյակի վերածած Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակումից հետո:

Աբրահամյանի նշանակումից հետո քառյակի մտահոգությունների առարկան նույնիսկ դարձել են Հովիկ Աբրահամյանի դեմ մամուլի հրապարակումներն ու քննադատությունը, որը հնչեցրել է ոչ իշխանականների խմբակցություններից մեկի անդամ Գուրգեն Արսենյանը: Իսկ քառյակը Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությանը դեմ չի լինի, դեմ չի քվեարկի, պարզապես չի մասնակցի քվեարկությանը:

Առաջին հայացքից թվում է, թե այս որոշումը միտված է կառավարության ծրագրի քվեարկությունը հարվածի տակ դնելուն՝ այն տեսանկյունից, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը մեկ էլ կարող է վրիպել, և եթե մեկ-երկու պատգամավոր հանկարծ բացակայեն ու չքվեարկեն, կարող է առաջանալ որոշակի կազուսային իրավիճակ, ինչի դեպքում մեկ էլ տեսար՝ քվեարկությունը տապալվեց: Եվ սա, իհարկե, միանգամայն հնարավոր հեռանկար կարելի է դիտարկել՝ նկատի ունենալով, որ ՀՀԿ-ականների մոտ նման «վրիպումներ» եղել են, առավել ևս, որ ՀՀԿ-ականների մոտ այս տեսանկյունից միատարրության մեծ կասկածներ կան, և ըստ էության՝ սաբոտաժի ներքին հավանականություն կա: Եթե երկու անգամ տապալվի կառավարության ծրագրի քվեարկությունը, ապա սա նշանակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ ուրեմն քառյակի, այսպես ասած, բոյկոտը նշանակում է առաջին քայլն այս ուղղությամբ:

Սակայն խնդիրն այն է, որ ոչ իշխանականների քառյակն ըստ էության կարծես թե միայն առաջին քայլերի քառյակ է: Օրինակ՝ կառավարության պաշտոնանկության պահանջի դեպքում էլ կատարվեց առաջին քայլը, այսինքն՝ հնչեցվեց պահանջը, սակայն երբ կառավարությունը պաշտոնանկ եղավ, ընդ որում՝ հայտարարված շուրջօրյա հանրահավաքներից առաջ, քառյակն ըստ էության երկրորդ քայլ չուներ: Այսինքն՝ քառյակը բացարձակապես հրաժարվեց նոր կառավարության ձևավորման ուղղությամբ ՀՀԿ-ին դիմադրություն ցույց տալուց: Սա կա՛մ ուղղակի նշանակում է, որ քառյակն ունի, այսպես ասած, երկրորդ քայլի լուրջ պրոբլեմ, կա՛մ, ըստ էության, քառյակի սրտով էր նոր կառավարությունը, առնվազն՝ քառյակի առաջատարների սրտով:

Այս իրավիճակում էլ ներկայիս որոշման առումով ստեղծվում է հետևյալ պատկերը՝ կա՛մ քառյակը կրկին կատարում է առաջին քայլը, սակայն առանց երկրորդի մասին պատկերացում անգամ ունենալու, կա՛մ էլ ուղղակի, այսպես ասած, «քաղաքականավարի» խուսափում է պատասխանատվությունից, ինչպես, օրինակ, խուսափեց հայ-ռուսական գազային համաձայնագրի դեպքում՝ կրկին հեռանալով դահլիճից և ՀՀԿ-ականներին թույլ տալով անել՝ ինչ ուզում են: Իհարկե, հետո աղաղակեցին, որ գազային կապիտուլյացիայի մասին համաձայնագրի հետ կապված քվեարկությունը անցել է ապօրինություններով, սակայն այդ աղաղակները Հայաստանում ոչինչ են: Ինչ քվեարկության աղաղակի մասին է խոսքը, եթե ընտրություններն են կեղծվում և մարսվում նույնիսկ աղաղակների դեպքում, թեև վերջին երկու-երեք ընտրություններում նույնիսկ աղաղակողներ էլ չգտնվեցին:

Ասել է թե՝ քառյակը ուղղակի որոշում է կայացրել ազատել ՀՀԿ-ի ձեռքերը Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը հաստատելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում