Ժան Մարեն ծնվել է 1913թ-ի դեկտեմբերի 11-ին ֆրանսիական Շերբուր քաղաքում: Արդեն 4 տարեկանում իմացել է, որ դերասան է դառնալու: Իր դերասանական կարիերան նա սկսել է 1933թ-ին: 1937թ-ին սկսվել է նրա համագործակցությունը հայտնի ֆրանսիացի ռեժիսոր Ժ.Կոկտոյի հետ, որը տևել է երկար տարիներ:
«Հավերժ վերադարձ» մելոդրաման դերասանին դարձրել է ամբողջ Ֆրանսիայի կուռքը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա մասնակցել է ռազմական գործողություններին և նկարահանվել է ֆիլմում: Այդ շրջանի ամենավառ աշխատանքներից մեկը «Կարմեն» (1945) ֆիլմն էր:
Տարիների ընթացքում Մարեն ավելի քիչ ու քիչ էր նկարահանվում ֆիլմերում:
Նա տեղափոխվել էր Կաննի մերձակայք և մինչև կյանքի վերջ ակտիվ նկարիչ էր: Նա երբեք չի դժգոհել ծերությունից, մենակությունից՝ անվանելով իրեն «ծերուկ, ով զվարճանում է»: Ժան Մարենը մահացել է 1998թ-ի նոյեմբերի 8-ին սրտի կաթվածից՝ չբոլորելով իր 85-ամյակը:











































