Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հուսով է, որ ակումբում կանցկացնի բազմաթիվ տարիներ և մեծ հաղթանակների կհասնի:
Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը «Բարսելոնա» է տեղափոխվել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից:
«Ինձ համար ամենակարևորը նոր թիմիս հարմարվելն է: Երջանիկ եմ, որ հանդես եմ գալու «Բարսելոնա»-ի պես թիմում: Հուսով եմ` երկար տարիներ հանդես կգամ «Բարսելոնա»-ում ու մեծ հաջողությունների կհասնեմ»,- հայտարարել է գերմանացի դարպասապահը:







































