Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

«27-ի» գործը «քաղաքական ուժերից» մեկի գրասենյակում «հետաքննվել է», ու արդյունքը բոլորս գիտենք․ Նաիրի Բադալյան

Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա, Հ1-ի նախկին թղթակից Տիգրան Նազարյանի՝ ԱՄՆ-ում առեղծվածային մահվանից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, որ նա մահվանից առաջ տեսաձայնագրություն է ուղարկել Հայաստան, որտեղ սենսացիոն բացահայտումներ է արել Հոկտեմբերի 27-ի գործով: Մասնավորապես, գործին առնչություն ունենալու մեջ նա մեղադրել է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին:

Այս և մի քանի այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց լրագրող, 1999թ. «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն, հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով կալանավորված, այժմ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած Նաիրի Բադալյանի հետ:

– Նաիրի, Դուք ինչպիսի՞ հարաբերություններ եք ունեցել Տիգրան Նազարյանի հետ։ ԱՄՆ-ում գտնված ժամանակ շփում ունեցե՞լ եք նրա հետ, և որքանո՞վ է Ձեզ համար արժանահավատ նրա՝ քաղցկեղից մահանալու վարկածը։

– Տիգրան Նազարյանի հետ որևէ հարաբերություններ չեմ ունեցել ոչ Հայաստանում, ոչ էլ, առավել ևս, ԱՄՆ-ում։ Հայաստանում ճանաչել եմ դեռ համալսարանական տարիներից, բայց մտերմություն, ընկերություն կամ թշնամություն երբևէ չեմ ունեցել։ ԱՄՆ-ում նրա հետ որևէ կարգի շփում չեմ ունեցել, և նրա գոյությունը ինձ չի հետաքրքրել։ Նրա ամերիկյան կյանքի, հասցեի, զբաղմունքի ու շփումների շրջանակի մասին ինձ բացարձակապես ոչինչ հայտնի չէր և չէ։ Եվ ոչ էլ երբևէ հետաքրքիր էր։ Բժիշկ չեմ, նրա բուժող բժիշկը չեմ եղել ու նրա հիվանդության պատմությանն էլ ծանոթ չեմ։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Տիգրանը հեռացավ Ամերիկա։ Եվ արդյոք Ամերիկա գնալու Ձեր պատճառները նո՞ւյնն էին։

– Տիգրան Նազարյանի՝ ԱՄՆ գնալու պատճառների մասին կցկտուր տեղեկություններ կարդացել եմ հայաստանյան մամուլում։ Այլ պատճառների մասին ոչինչ չգիտեմ։ Բայց վստահ եմ, որ դրանք այն պատճառները չեն, որոնք ինձ բերել են ԱՄՆ: Ես Միացյալ Նահանգներ եմ եկել որպես քաղաքականության սոցիոլոգ՝ ԱՄՆ հյուսիսարևելյան նահանգների քաղաքագետների ասոցիացիայի հրավերով՝ մասնակցելու այդ ասոցիացիայի տարեկան ժողովին՝ որպես արտասահմանյան հրավիրյալ մասնագետ այն բանից հետո, երբ Հայաստանում կատարած իմ որոշ հետազոտությունների վերաբերյալ անգլերեն լեզվով համառոտ տեղեկանք եմ ուղարկել այդ քաղաքագիտական ասոցիացիային։ Եթե այդպիսի մանրամասները ձեզ հետաքրքրում են՝ կարող եմ ավելացնել նաև, որ հրավերն էլ ստորագրել ու ուղարկել է այդ ասոցիացիայի փոխնախագահը՝ քաղաքագիտության պրոֆեսոր, հայտնի համալսարաններից մեկի քաղաքագիտության դեպարտամենտի ղեկավարը՝ ազգությամբ ամերիկացի, հայության ու հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեցող։ ԱՄՆ մուտք գործելուց հետո քաղաքական ապաստանի դիմում եմ ներկայացրել ԱՄՆ իշխանություններին, որը բավարարվել է ԱՄՆ ներգաղթային բարձրագույն դատական ատյանի կողմից՝ 3 դատավորի միաձայն վճռով։ Ինձ քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը վճռում պատճառաբանվել է «Հայաստանում քաղաքական կարծիքի համար հետապնդվելու և կյանքի խիստ հիմնավորված վտանգ ունենալու» հանգամանքով։

– Տիգրանի մահվանից հետո հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ նա մահվանից առաջ տեսաձայնագրություն է ուղարկել Հայաստան, որտեղ սենսացիոն բացահայտումներ է արել Հոկտեմբերի 27-ի գործով։ Ձեր կարծիքով՝ արդյոք նման տեսաերիզ կա՞, և ի՞նչ բացահայտումների մասին կարող է լինել խոսքը։

– Արդեն նշեցի՝ Տիգրան Նազարյանի ամերիկյան կյանքի մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ Ինձ ոչինչ հայտնի չէ նաև Ձեր նշած ժապավենի մասին։ Եթե կա այդպիսի ժապավեն, ու այն ինչ-որ մեկի մոտ է, այդ ինչ-որ մեկը պարտավոր է այն տրամադրել դատախազությանը և պահանջել գործի քննության վերաբացում՝ նոր հանգամանքներով։ Քրեական գործի հանգամանքների մասին ունեցած տեղեկությունների բացահայտումը ոչ միայն բարոյական, այև քրեական օրենսգրքով սահմանված իրավական պարտավորություն է։

Իսկ թե ինչ բացահայտումների մասին կարող է լինել խոսքը՝ չեմ կարող ասել՝ սուրճի բաժակ երբևէ չեմ նայել, գուշակության այլ եղանակներով նույնպես չեմ զբաղվում։ Բայցև չեմ կարող չարձանագրել, որ այդ «նոր ժապավենի» մասին խոսակցությունները շատ նման են արդեն 15 տարի շարունակվող մեկ այլ «ժապավենի» մասին խոսակցություններին։ Թեև պարբերաբար շրջանառության մեջ մտցվող այդ «ժապավենների» գոյության կամ չգոյության, կեղծ կամ իրական լինելու մասին ինձ ոչինչ հայտնի չէ, բայց մի նկատառում կուզենայի ընդգծել. եթե կա 27-ի հանցագործությանը որևէ մեկի մասնակցությունն ապացուցող կամ հանցագործության որևէ դրվագ պարզաբանող ինչ-որ ժապավեն-ապացույց, ապա այն արդեն 15 տարի գործի վարույթից գաղտնի պահող և չհրապարակող անձինք՝

ա) բարոյական առումով անբարոյական են՝ նախևառաջ զոհերի ու նրանց հարազատների, ապա նաև՝ ողջ հանրության հանդեպ,

բ) իրավական առումով հանցագործ են՝ հանցագործության ապացույցները թաքցնելու և հնարավոր հանցագործին օրինական պատասխանատվությունից ազատ պահելու առումով։

Իսկ եթե նման ձայնագրություն իրականում չկա, և այդ ամենը ուղղակի քարոզչական հնարք է, ապա մեխանիկորեն անբարոյական են դառնում այդ հերյուրանքը տարածողները։ Այդ հարցը պետք է ճշտվի ու իրավական լուծում ստանա։ Եթե չպատժված հանցագործ կա, պետք է բացահայտել ու պատժել, իսկ եթե ժապավեն չկա, պետք է դադարեցվեն այդ խոսակցությունները, և ջրի երես հանվեն պղտոր ջրում կեղտոտ գործեր անելու նպատակով ջուր պղտորողները։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ վերաբացվում Հոկտեմբերի 27-ի թեման։ Ինչ-որ մեկը շահագրգռվա՞ծ է դրանում, ինչ-որ մեկին դա ձեռնտո՞ւ է։

– Իսկ Ձեզ ինչպե՞ս է թվում։

– Ե՞րբ եք հնարավոր համարում Հոկտեմբերի 27-ի գործի վերջնական և անաչառ բացահայտումը։

– Իսկ որևէ մեկը քաղաքական պատճառներ ունեցող չիրականացված ցանկություններից բացի՝ իրավական բնույթի ապացույցներ կարո՞ղ է ներկայացնել, որ գործը բացահայտված չէ։ Ես, օրինակ, ոչ կարող եմ պնդել, որ այն բացահայտված է, և ոչ էլ այն, որ այդ գործը բացահայտված չէ։ Այդպիսի պնդումներից ոչ մեկի համար ես առնվազն տեղեկացված չեմ ու ապացույցներ չունեմ։

– Հայաստանյան քաղաքական դաշտում որևէ ուժ տեսնո՞ւմ եք, որ իշխանության գալու դեպքում ունակ կլինի բացահայտել այս գործը։

– Նախ՝ ես վստահ չեմ, որ գործը բացահայտված չէ։ Երկրորդ՝ կարծում եմ, որ իրավական երկրում, որպիսին ուզում ենք, որ Հայաստանը դառնա, քրեական գործերը քննվում ու լուծվում են հետաքննության մարմիններում, դատախազությունում ու դատարաններում, ոչ թե «քաղաքական ուժերի» գրասենյակներում։ «27-ի» գործը արդեն մի անգամ «քաղաքական ուժերից» մեկի գրասենյակում «հետաքննվել է», ու արդյունքները բոլորս գիտենք։

Եվ երրորդ՝ իսկ դուք Հայաստանում իրապես քաղաքական ուժ գիտե՞ք։

– Ձեր գործում անմիջական շահագրգռվածություն ունեցող Գագիկ Ջհանգիրյանը ներկայումս ԱԺ պատգամավոր է։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է հիմա նրան խանգարում խոսել այն ամենի մասին, ինչի մասին այն ժամանակ ասում էր, որ չի կարող խոսել, կաշկանդված է։

– Ի՞նչ է նշանակում՝ «ձեր գործում»։ Իմ ո՞ր գործում։ Վերջին 5 տարիներին ես Հայաստանի դատական համակարգով իմ դիմումների հիման վրա 7 գործ եմ անցկացրել։ Արդյոք այն մեկո՞ւմ, որն իմ դիմումով անցել է Հայաստանի եռաստիճան դատական համակարգի բոլոր 3 ատյաններով ու այժմ Եվրոպական դատարանում է, ու որով պահանջում եմ քրեական գործ հարուցել Գագիկ Ջհանգիրյանի, Ռոբերտ Քոչարյանի, Աղվան Հովսեփյանի, «տելախրանիտել» Յուվեցի Կարոյի ու քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած ևս մի քանի այլ անձանց նկատմամբ։

Իսկ թե քրեական օրենսգրքով արգելված արարքներ կատարած անձը ինչո՞ւ է օրենքով սահմանված պատիժ կրելու փոխարեն՝ Հայաստանում պատգամավոր նշանակվում, կամ ինչի մասին ի՞նչ է մտածում՝ ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Բայց պետությանն ու հասարակությանը պետք է հետաքրքրի, թե ինչ է նշանակում՝ «բան գիտի, բայց կաշկանդված է խոսել»։ Հանցագործության մասին կարևոր տեղեկություն իմանալն ու չհայտնելը ու ապացույցները թաքցնելը, ի դեպ, ինքնին հանցագործություններ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում