«Եվրոպական և համաշխարհային փակ ակումբներում ընդունում են անդամներ նույն մեխանիզմով: Ես ոչ մի բան չեմ ասում, չեմ մեկնաբանում, դուք ասացիք, ես էլ ասացի չեմ ասում՝ ինչ են այդ փակ ակումբները, դրանք կարող են լինել սիգար ակումբից մինչև օթյակներ»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով ՕԵԿ-ին անդամագրվելու համար սահմանված նոր մեխանիզմները:
Հիշեցնենք, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել էր, որ այսուհետև ՕԵԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնողները պետք է երկու ամիս փորձաշրջան անցնեն և առնվազն երկու երաշխավորագիր բերեն:
Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ ասաց, թե փաստացի գոյություն չունեցող կուսակցության ցանկացած քայլը մեկնաբանության ենթակա չէ. «Այդպիսի կուսակցություն գոյություն չունի: Մահացած ուժը երբեք չի վերակենդանանա` ինչ էլ ուզում ես արա»:








































