Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսի»-ին, չի ցանկանում լոնդոնյան ակումբ վերադառնալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հիմնական դարպասապահ դարձնել Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին:
«Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել: Հարգում եմ Պետր Չեխին: Ճիշտ չի լինի, եթ մենք հանդես գանք նույն թիմում: Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, և եթե մենք նույն թիմում խաղանք, ապա դա կարող է անառողջ մթնոլորտի ստեղծման պատճառ հանդիսանալ: Հաջորդ շաբաթ բանակցությունների սեղանի շուրջ կնստենք «Չելսի»-ի ղեկավարների հետ և ամեն ինչ կքննարկենք»,- BBC-ն մեջբերում է դարպասապահի խոսքերը:











































