Եվրոպայում յուրաքանչյուր 5-րդ պաշտոնյայի տարեկան եկամուտն ավելի բարձր է, քան Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնինը: Այս մասին գրում է The Guardian-ը:
Պարբերականի տրամադրության տակ են հայտնվել եվրոպացի 47 պաշտոնյաների եկամուտների մասին տվյալներ: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Քեմերոնի եկամուտը տարեկան կազմում է 142 հազար ֆունտ սթերլինգ, իսկ հարկերը վճարելուց հետո վարչապետը ստանում է 81 հազար ֆունտից փոքր-ինչ ավելի:
Հաղորդագրությունում նշվում է, որ Եվրամիության պաշտոնյաները մոտ երկու անգամ ավելի քիչ հարկեր են վճարում, քան Քեմերոնը, և այդպիսով՝ ունենում նրանից ավելի շատ եկամուտ:










































