Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Պետական փտախտի մետաստազները խորհրդարանում

Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ընթացքում, երբ պատգամավորը հարցրել է Հովիկ Աբրահամյանի ու մի քանի նախարարների ունեցվածքի, բիզնեսի և պաշտոնի համատեղման մասին, Աբրահամյանը հայտարարել է, թե գործարարներն են այս երկիրը պահում ու պետք չէ գործարարներին «բոբո» ներկայացնել:

Նա առաջին անգամ չէ, որ վարչապետ նշանակվելուց հետո խոսում է այս մասին: Այս մասին միայն նա չէ, որ խոսում է: Գործարարներին «բոբո» չսարքելու փաստարկը բիզնեսի և իշխանության սերտաճման բոլոր «օրինակների»՝ պատգամավորների, նախարարների, ամբողջական իշխանության, իշխանական ու ոչ իշխանական համակարգի փաստարկն է, թե գործարարներն են երկիրը պահում ու պետք է փայփայել նրանց:

Այն, որ պետք է գործարարներին փայփայել, նրանց համար ստեղծել գրավիչ պայմաններ, ներդրումներ ապահովել, որ ստեղծվեն աշխատատեղեր, վճարվեն հարկեր, կատարվեն պետական ծախսերն ու սոցիալական ծրագրերը` անվիճելի է: Որևէ բանական մեկը չի կարող վիճարկել այդ պարագան: Բայց ի՞նչ կապ ունի գործարարների հանդեպ հանրային ու պետական վերաբերմունքի խնդիրը հակասահմանադրական գործողությունների հետ, որով զբաղված է Հայաստանի իշխանական համակարգը, որով զբաղված են Հայաստանում իշխանական և ոչ իշխանական գործիչների ճնշող մեծամասնությունը` համատեղելով բիզնեսն ու պետական պաշտոնները, համատեղելով բիզնեսն ու մանդատները:

Այս հարցերը որևէ կապ չունեն, ու մարդիկ, որոնք մեջբերում են «գործարարներից բոբո մի սարքեք» փաստարկը, իրականում շատ լավ գիտեն, որ այդ հարցերը իրար հետ կապ չունեն: Նրանք ուղղակի գիտակցաբար նենգափոխում են հարցադրումները, նենգափոխում են խնդիրը` շատ լավ հասկանալով և իմանալով, որ բարձրացված հարցերի դեմ պատասխաններ չունեն: Նրանք շատ լավ են հասկանում, որ «ես բիզնես չունեմ» պատասխանը հասարակության մոտ ոչինչ չի ասում, այսինքն` ասում է, բայց լրիվ հակառակ բան, այսինքն` այն, որ պաշտոնյան ոչ միայն Սահմանադրությունն է խախտում և զբաղվում բիզնեսով, այլ նաև պարզ, տարրական ստախոս է և կարող է նայել մարդկանց աչքերին ու իր միլիոնատեր կյանքով հանդերձ` ասել, թե «ես բիզնես չունեմ»: Ու քանի որ լավ են հասկանում այդ պատասխանի էֆեկտիվության զրոյականությունը և նույնիսկ հակադարձ էֆեկտի ահռելիությունը, ահա փորձում են ակտիվորեն մեջտեղ գցել «գործարարներից բոբո մի սարքեք» «թեզը»:

Դրանով փորձ է արվում փակել թեման, շրջել թեման, Սահմանադրության խախտման, հակասահմանադրական գործողությունների, Սահմանադրությունը ոտնահարող պաշտոնյաների, պատգամավորների հասցեին ուղղված օբյեկտիվ, հիմնավոր մեղադրանքները շրջել հենց հարց տվողների դեմ` դրանով մանիպուլացնելով հասարակությանը, ակնկալելով այդ շրջադարձի մանիպուլյատիվ էֆեկտը, որն էլ, իհարկե, հարստացնում են նաև զանազան բարեգործական-քարոզչական ակցիաներով: Այլ կերպ ասած` նման «թեզը» նետելով շրջանառության մեջ` իշխող համակարգը քողարկում է իր հանցանքը, քողարկում է հանցագործությունը:

Ընդ որում` մեզանում առկա են և պարբերաբար քաղաքական կուսակցական-խմբակային նպատակահարմարություններից ելնելով ակտիվանում են նաև այդ քողարկման համանման այլ տարբերակներ: Մասնավորապես այն, որ շատ ու շատ գործարարներ, այդ թվում` օլիգարխներ, հարկադրված են ընտրել հակասահմանադրական ճանապարհը, այլապես նրանք չէին կարող Հայաստանում բիզնես անել: Եվ իսկապես, չէին կարող առանց Սահմանադրությունը խախտելու բիզնես անել Հայաստանում, բայց ոչ այն պատճառով, որ իշխանությունները նրանց չէին թողնի, այլ որովհետև իրենք չունեն բիզնես անելու, մրցակցության և հավասարության պայմաններում զարգացող տնտեսվարում իրականացնելու մտավոր ունակություններ, հնարամտություն, գիտելիքներ, արժեհամակարգ և աշխարհայացք: Հավասար մրցակցության և իշխանական լծակների ուզուրպացիայի, իշխանական լծակներն անձնական բիզնեսներին ծառայեցնելու հնարավորության և թողտվության բացակայության պայմաններում Հայաստանում տնտեսվարողների, հատկապես խոշոր տնտեսվարողների կազմը կլիներ բացարձակապես այլ որակի և տեսակի: Հենց դրա համար էլ այսօրվա տնտեսական «էլիտա» կոչվածը ընտրել է հակասահմանադրական մեխանիզմների կիրառումը, հենց դրա համար էլ ընտրությունները կեղծելով` վերարտադրում են իրենց այդ մեխանիզմները, քանի որ առանց դրա նրանք ի վիճակի չեն լինի դիմանալ որևէ հավասար մրցակցության, անգամ այսպես ասած` ստարտային ահռելի տարբերությունների պայմաններում, որ ապահոված կլինեն հակասահմանադրականության երանելի ժամանակահատվածում:

Այո՛, գործարար աշխարհն է պահում պետությունը, բիզնեսն է հանդիսանում պետության անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը, հանդիսանում միջին խավի ձևավորման առանցքային գրավականներից մեկը, որը զարգացող հասարակության կարևոր հիմքերից ու բաղադրիչներից է: Սակայն գործարար աշխարհը, որը սերտաճած չէ իշխանության հետ, որը Սահմանադրությունը ոտնատակ չի տալիս, այլ որի գործունեությունը, ինչպես և հասարակական բազում այլ և ոչ պակաս կարևոր շերտերի, կարգավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով:

Պետությունը զարգացնում է այն գործարար աշխարհը, որը ձևավորվում է հենց հասարակական համակեցության արդիական կարգավորմանն ուղղված պետական քաղաքականության շրջանակներում, որն էլ պարբերաբար ընտրական մեխանիզմի միջոցով ստանում է հասարակության հավանությունը, ենթարկվում է հասարակական վերահսկողության: Այսինքն` խոսքը փոխազդեցության մեխանիզմների, փոխադարձ հավասարակռող և վերահսկող մեխանիզմների մասին է: Իսկ Հայաստանում դա չկա, Հայաստանում պետությունը՝ իշխանությունը և գործարարությունը, կենտրոնացած են բացառապես մեկ բևեռում, անգամ մեկ ձեռքում, ինչը հանգեցնում է պետական օրգանիզմի փտախտի, որի մետաստազներից էլ հանդիսանում են հենց զանազան մակարդակներում հրապարակ նետվող նենգափոխումները, հասարակական հարցումներին պատասխան չունենալու պատճառով:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում