«Վրաստանը իմ հայրենիքն է» հասարակական կազմակերպության նախագահ Ալի Բաբաևը Newsgeorgia-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վրաստանի ադրբեջանցիների խնդիրները դանդաղ, բայց լուծվում են:
«Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ճիշտ է նկատել, որ հողը պետք է պատկանի նրանց, ովքեր դրա վրա աշխատում են» ,- նշել է Բաբաևը: Նա նաև հավելել է, որ Վրաստանի իշխանությունները բավականին դրական քայլեր են նախաձեռնում կրթական համակարգում` նշելով, որ տարեց տարի ավելանում են ադրբեջանցի վրացախոս դասախոսների թիվը:
Բաբաևը նշել է նաև, որ Վրաստանի իշխանությունների հետ պայմանավորվածություններ կան մզկիթների կառուցման շուրջ, որոնք իրականացվելու են Թուրքիայի օգնությամբ: