Այս տարվա ամառը կարող է լինել ամենաշոգը հետազոտությունների պատմության մեջ: Այս մասին հայտնում են Գերմանիայի Գիսենի համալսարանի գիտնականները՝ հայտնում է «Վեստի»-ն:
Գիտնականների նման կարծիքը հիմնված է Խաղաղ օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման վրա:
Ուկրաինայի օդերևութաբանության կենտրոնում համամիտ են գիտնականների կանխատեսման հետ: «Ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը չի դադարում, ուստի այո, եկող ամառը շատ շոգ կլինի»,- ասել է ծառայության ղեկավար Նիկոլայ Կուլբիդան:
Նա ավելացրել է, որ առանձին օրերի ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճան Ցելսիուսի:
Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության զեկույցում նշվում է, որ մթնոլորտում արհեստական ջերմոցային գազերի ավելացումը նշանակում է, որ կլիմայի հետագա տաքացումն անխուսափելի է:







































