ԱՄՆ-ը «արկածներ» է փնտրում՝ զբաղվելով Իրանի միջուկային զենքի խնդրով, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, հաղորդում է հանրապետության խորհրդարանի պաշտոնական կայքը:
«Իրանը միշտ հայտարարել է, որ միջուկային ծրագիրն ունի միանգամայն խաղաղ նպատակներ: ԱՄՆ-ն բանակցային գործընթացում լրացուցիչ խնդիրներ է ստեղծում»,- ասել է Լարիջանին:
Նրա խոսքերով՝ Իրանը ԱՄՆ-ի նման կեցվածքի հետ բախվել է Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո:
Լարիջանին հավելել է, որ ԱՄՆ` Իրանի հետ կապված ծրագրերը անկում են ապրում, քանի որ Իրանի ժողովուրդը միասնական է:
Լարիջանին նշել է նաև, որ Իրանի դեմ պատժամիջոցները երկրին մղել են ներքին արտադրության մեծացմանը: