Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը դրական է վերաբերում հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորելու փաստին:
«Կարծում եմ` «կարմիր սատանաներ»-ի ղեկավարները փնտրում էին վան Գալի կարգի մասնագետի: Նա շատ նման է Ալեքս Ֆերգյուսոնին: Վան Գալը կարող է վերադարձնել «Յունայթեդ»-ի տիտղոսները: Չեմ կարծում, թե նա հեռանկարային ծրագրեր ունի, քանի որ կցանկանա փառքով ավարտել իր անկրկնելի մարզչական կարիերան:
Իսկ հեռանկարների համար ակումբում է Ռայան Գիգզը, ով առաջիկա մրցաշրջաններում դասընթացներ կանցնի վան Գալի մոտ: Կարծում եմ` ակումբը ճիշտ քայլեր է ձեռնարկել»,- The Guardian-ը մեջբերում է Շիրերի խոսքերը:










































