Այսօր Բրազիլիայի ոստիկանության աշխատակիցները մեկօրյա գործադուլ կանեն երկրի 14 նահանգներում՝ ներառյալ այն 6 նահանգը, որտեղ պետք է անցկացվեն 2014-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի պարբերականներին:
Որոշ նահանգներում գործադուլը կարող է լրջորեն կաթվածահար անել քաղաքացիական ոստիկանության աշխատանքը, որը զբաղվում է քրեական հանցագործություններով: Վերոնշյալ նահանգների թվում են Ռիո դե Ժանեյրոն, Սան Պաուլուն, Մինաս Ժերայսը, Բաիյան, Պերնամբուկուն և Ամազոնասը, որտեղ գտնվում են աշխարհի առաջնության մարզադաշտերը:








































