Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Դավիթ Հարությունյանի եղբոր արածը ոչ մի բարոյական սկզբունքների մեջ չի տեղավորվում»

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը` Վահան Հարությունյանը, ով «Էյր Արմենիա» ընկերության և մի շարք այլ բիզնեսների սեփականատեր է, «քցել է» կանադահայ մի մեծահարուստի, ով մի քանի ամիս առաջ Հայաստան էր եկել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը գնելու նպատակով: Լրատվամիջոցը գրել էր, որ Վահան Հարությունյանը 19 հազար ԱՄՆ դոլար գումար է շորթել կանադահայ գործարարից և մի քանի ամիս է, հրաժարվում է վերադարձնել այդ գումարը:

«Առաջին լրատվական»-ին այս գործի հետ կապված որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, որ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի համար գնորդ գտնելու հարցում Վահան Հարությունյանին օգնել է նաև նրա մյուս եղբայրը՝ Հայկ Հարությունյանը, ով հանդիսանում է «Յունիբանկի» պաշտպանը «Հին Էրիվանի» հետ դատական գործընթացում:

Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ն ու «Հին Էրիվան»-ն արդեն 3 տարի է դատական վեճերի մեջ են: Ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը վարկ էր վերցրել բանկից, որից հետո վարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ բանկը դիմել էր դատարան և մինչ օրս էլ ցանկանում է վերցնել ռեստորանային համալիրի շենքը: Փաստորեն, եղբայրը եղբորը «պաս» է տվել մի գործ, որը դեռ վեճի առարկա է հանդիսանում:

Այնուամենայնիվ, բանկը հասավ նրան, որ դատարանի որոշմամբ ռեստորանային համալիրը սնանկ ճանաչվեց, և ներկայումս սնանկության գործընթաց է գնում:

Ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանից հետաքրքրվեցինք` որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վաճառքի մասին լուրերը: Նա դեռևս մտադի՞ր է վաճառել ռեստորանը, թե՞ ոչ: Նա, սակայն, ասաց, որ ոչ ոք իրավունք չունի և չի կարող գնորդ գտնել իր սեփականության համար: Նախ` որ դատական գործընթացներ կան դեռևս, և երկրորդ` որ սեփականատերն ինքն է, շենքն իր անունով է և ինքը բացառում է, որ շենքը կհանի վաճառքի: «Ես այդ գումարները ունեմ և կվճարեմ, եթե իհարկե, դատարանը նորմալ թիվ սահմանի: Ես երբեք չեմ վաճառի շենքը, որի ամեն քարը ես եմ դրել»,- ասաց նա:

Անդրադառնալով Վահան Հարությունյանի կողմից իր շենքի համար գնորդ գտնելու հանգամանքին, դա անբարո քայլ անվանեց: Նա առհասարակ Հարությունյանների հանգամանքը այս գործում դատարանի վրա անմիջական ազդեցություն է համարում: «Դատավորն ակնհայտորեն ճնշված է: Նրա դիմաց կանգնած է կառավարության աշխատակազմի ղեկավարի հարազատ եղբայրը: Այն էլ` որ նախարարի, որը որ այս օրենսդրության և դատաիրավական համակարգի կնքահայրն է համարվում: Դատարանում արդեն իսկ շեղված է հավասարակշռության բալանսը: Նա, առանց իր վրա լրացուցիչ ճնշումների էլ, արդեն իսկ կաշկանդված է»,- ասաց Մանվել Տեր-Առաքելյանը:

Նա չի փորձել Վահան Հարությունյանից պարզել, թե ինչու է առանց իր համաձայնության գնորդ գտել իր ռեստորանային համալիրի համար: «Դա` նրա արածը, բարոյական օրենքներից դուրս է: Թող մի քիչ մտածեն իրենց նախարար եղբոր անվան մասին: Նրանք իրենց գործողություններում պետք է այնքան զուսպ լինեին, որ ուշադրություն չգրավեին իրենց վրա, բայց չէ, նրանք կանադացի գնորդ են գտնում իմ բիզնեսի համար: Դա աբսուրդ է և ոչ մի բարոյական սկզբունքների մեջ չի տեղավորվում: Խոսքս վերաբերում է 3 եղբայրներին էլ»,- ասաց Տեր-Առաքելյանը՝ հավելելով. «Հայկը մասնակից է այս գործին, մանրամասներն ինքը գիտի և հավանաբար եղբայրների հետ քննարկելով հարցը և ունենալով լավ հաճախորդ` հրավիրել են նրան: Պարզապես ես չեմ հասկանում, թե մարդ որքան պետք է անհաշվենկատ լինի, որ այդքան բիզնեսներ ունենալով հանդերձ` չմտածի, որ իր կոնկրետ գործողություններով վնասելու է իր բիզնեսմենի իմիջին: Ես չէի գնա այդ քայլին, մանավանդ, եթե ունենայի ավագ եղբայր, որն աշխատեր կառավարությունում որպես նախարար: Նրա իմիջը հաշվի առնելով հանդերձ` ես չէի գնա այդ քայլին»:

Պարզվում է նաև, որ Դավիթ և Վահան Հարությունյանների եղբայրը բավական թանկ վճարվող փաստաբան է: Մանվել Տեր-Առաքելյանի խոսքով` միայն վերջին 3 տարվա ընթացքում ռեստորանային համալիրի սնանկության գործով Հայկ Հարությունյանը դատավորին որպես փաստաբանական ծախս է ներկայացրել 147 միլիոն դրամ: «Այսինքն` ես Հայկ Հարությունյանին 147 միլիոն դրամ պետք է վճարեմ` 340 հազար դոլար, որ այս 3 տարվա մեջ ինձ հալածել են ու խայտառակ են արել: Դա աբսուրդ է, և կրկնում եմ, որ լավ կանեին մի քիչ իրենց եղբոր անվան մասին մտածեին: Թե չէ ես մտածելու բան չունեմ: Ես կհասնեմ արդարության»,- եզրափակեց գործարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում