ATP նախագահ Բրեդ Դրյուիթը «Տարվա լավագույն թենիսիստ» և Արթուր Էշի անվան մրցանակները պաշտոնապես հանձնել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին:
Պաշտոնական արարողությունը կայացել է O2 արենայի կորտում, որտեղ այս օրերին ընթանում է ATP ամփոփիչ մրցաշարը:
«Պարզապես անհավանական է, որ ինձ հաջողվեց երկրորդ տարին գլխավորել վարկանիշային աղյուսակը: Հուսով եմ, որ լավագույն թենիսիստի մրցանակին արժանանալու համար ինձ կհաջողվի մրցակցել նաև հաջորդ տարի»,- Ջոկովիչին մեջբերում է ATP պաշտոնական կայքը:







































