Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«ԱրմենՏել»-ի շնորհիվ «ՀՀ-ն հետամնաց երկրների շարքից մտավ զարգացող երկրների շարք». Կլիմկո

«ԱրմենՏել» ընկերությունը նշում է Հայաստանում «Վիմպել Կոմ»-ի 6-րդ տարեդարձը: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, մտնելով հայաստանյան շուկա և «հրաժարվելով մենաշնորհներից»` «ԱրմենՏել»-ը «խթան հանդիսացավ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման և կատարելագործման համար», և «Հայաստանը հետամնաց երկրների շարքից դուրս եկավ և մտավ զարգացող երկրների շարք»:

Անցած 6 տարում «Վիմպել Կոմ» ընկերությունների խմբի կողմից ՀՀ-ում մինչ օրս իրականացված ուղիղ ներդրումները կազմում են 327 մլն դրամ, բյուջե վճարված հարկերը գերազանցում են 97 մլրդ դրամը, որից ավելի քան 53 մլրդ դրամ վճարվել է 2009-2012թթ.: Ընկերության բջջային ծածկույթը 2006թ. 88.8%-ից 2012թ. ընդլայնվել է և դարձել 99.9%, ֆիքսված հեռախոսացանցի թվայնացումը ՀՀ տարածքում 48%-ից հասցվել է 82%-ի, Երևանում՝ 50%-ից 100%-ի, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13 հազար կմ-ն: Ինտերնետ ծառայությունների ոլորտում Hi-Line-ի ներդրումը Կլիմկոն անվանեց «թվային հեղափոխություն», որից ներկայում օգտվում է 150 հազար ընտանիք, իսկ ինտերնետ տրաֆիկի սպառումը չափվում է հազարավոր տերաբայթերով:

Ի. Կլիմկոյի խոսքով` «ԱրմենՏել»-ը սկսում է ներդրումային երրորդ փուլը՝ բջջային և ֆիքսված կապի բաժանորդների սպասարկման որակի համակարգի բարելավման ուղղությամբ: Սակայն թե որքան ներդրումներ կարվեն` Կլիմկոն դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ ներկայում կատարվում են հաշվարկներ, և դրանց ամփոփումից հետո պարզ կլինի: Ընկերությունը մտադիր է ավելացնել բջջային կապի բաժանորդներին սպասարկող գրասենյակների թիվը, իսկ օրվա ծանրաբեռնված ժամերին՝ աշխատակիցների թիվը:

Թե ինչ նոր ծրագրեր կամ ծառայություններ է առաջարկելու «ԱրմենՏել»-ը բաժանորդներին, Կլիմկոն գաղտնի պահեց. «Չեմ կարծում, որ մեր մրցակիցների առումով ճիշտ կլինի խաղաքարտերը նախօրոք բացել: Կարող եմ միայն ասել՝ սպասեք անակնկալների»:

Կլիմկոն նաև նշեց, որ անցած տարիների ընթացքում «ԱրմենՏել»-ը տրամադրել է ավելի քան 1,1 մլրդ դրամ` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում իրականացնելով ավելի քան 130 ծրագիր՝ ուղղված կրթության, առողջապահության, սպորտի, երիտասարդների մշակութային և հայրենասիրական դաստիարակման ոլորտներին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում