Արթուր Ջավադյանն այսօր ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ վերընտրվեց ՀՀ ԿԲ նախագահ: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ ընտրություններին 131 պատգամավորներից մասնակցել են 79 պատգամավոր:
Ա. Ջավադյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 77 պատգամավոր, եղել է նաև երկու դեմ քվեարկություն: Ոչ իշխանական չորս խմբակցությունները չեն մասնակցել ընտրությանը: Այս արդյունքները հայտարարելուց հետո Արթուր Ջավադյանը ԱԺ ամբիոնից պատգամավորներին շնորհակալություն հայտնեց՝ ընտրություններին մասնակցելու և իրեն ընտրելու համար:
Նա նաև ավելացրեց, թե ինքը և ԿԲ ողջ անձնակազմը իրենց ողջ ներուժը կներդնեն իրենց առաջ դրված խնդիրները լուծելու համար:










































