Եվրոպացի աուդիտորները հայտնաբերել են Եվրամիության կողմից 2011թ. շուրջ 5 մլրդ եվրո գումար ոչ նպատակային կերպով ծախսելու փաստեր, գրում է The Wall Street Journal-ը:
Եվրոպական հաշվիչ պալատը (ԵՄ-ի անկախ կարգավորողը) հայտարարել է ԵՄ անդամների միջև աճող լարվածության մասին՝ կապված 2014-2020թթ. բյուջեի հետ, նկատում է հրատարակությունը:
«Պարզ լեզվով ասած՝ փողերը հաճախ չեն հասել իրենց նպատակակետին կամ ծախսվել են ոչ օպտիմալ կերպով»,- հայտարարել է Եվրոպական հաշվիչ պալատի ղեկավար Վիտոր Կալդեյրան:
Նրա խոսքով՝ փողերի ոչ նպատակային ծախսում է հայտնաբերվել հետևյալ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, ձկնաբուծություն, առողջապահություն:








































