Saturday, 04 05 2024
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ

Ռուս-չինական համաձայնության մեջ գազի սպասվող արժեքը կկազմի 360 դոլար

Ռուս-չինական համաձայնության մեջ գազի սպասվող արժեքը կկազմի 360 դոլար 1 000 խմ-ի դիմաց, գրում է չինական Shanghai Daily թերթը: Սակայն այս գինը հնարավոր է միայն հանքերի համատեղ մշակմանը Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի (CNPC) հասանելիության պայմանով:

Չինաստանն ու Ռուսաստանը չեն կարողանում պայմանավորվել գազի գնի հարցում արդեն մի քանի տարի: Խոսքը տարեկան 68 մլրդ խմ գազ մատակարարելու մասին է: Սկզբում «Գազպրոմն» ուզում էր Չինաստանի համար սահմանել եվրոպականին հավասար գին, այսինքն՝ մոտ 400 դոլար 1 000 խմ-ի դիմաց, բայց չինացիները չէին համաձայնում սրան:

2014 թվականի սկզբում տեղեկություն կար, որ «Գազպրոմը» կարող է նվազեցնել գինը Չինաստանի համար՝ «մի քանի մլրդ դոլար» կանխավճարի դիմաց: Աղբյուրների տվյալներով՝ ռուսական մոնոպոլիան հույս ունի Չինաստանի հետ պայմանավորվել 358-393 դոլարով 1 000 խմ-ի դիմաց:

Մայիսի 20-21-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով կլինի Չինաստանում, նաև կմասնակցի Ասիայում համագործակցության և վստահության միջոցառումների վերաբերյալ խորհրդակցությանը: Նախատեսվում է մի քանի տասնյակ փաստաթղթերի փաթեթ ստորագրել: Սպասվում է նաև, որ կողմերը վերջապես գազային համաձայնագիր կստորագրեն, որի հարցով բանակցությունները Ռուսաստանի և Չինաստանի միջև գների տարբերության պատճառով ընթանում են արդեն ավելի քան 10 տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում