Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ կարող է լքել ներկայիս ակումբը, եթե չլինի այն սերն ու հարգանքը, որ միշտ զգացել է իր նկատմամբ:
Հիշեցնենք` Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել կատալոնական ակումբի հետ, համաձայն որի նրա տարեկան աշխատավարձը 20 մլն եվրո կկազմի:
«Երջանիկ եմ, որ շարունակելու եմ ելույթներս «Բարսելոնա»-ի կազմում: Այն իմ տունն է: Ակումբում ապագայիս վերաբերյալ որոշում է կայացնում ղեկավարությունը, բայց ես ինքս էլ ցանկանում եմ խաղալ «Բարսելոնա»-ում, քանի որ զգում եմ, թե որքան են ինձ սիրում և հարգում ակումբի աշխատակիցները: Սակայն եթե զգամ, որ ինձ այլևս չեն հարգում, այլ լուծում կփնտրեմ: Ակումբիս միշտ լավագույնն եմ ցանկանում»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:








































