«Ժողովուրդ»-ը գրում է. «Մայիսի 17-ին Վերնիսաժին հարակից տարածքում տեղի ունեցած կրակոցները գալիս են ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանում ՀՀ քաղաքացիները ապահովագրված չեն անգամ «էլիտար» փեսաներից: Շաբաթ օրվանից սկսած մայրաքաղաքում վախի մթնոլորտ է ստեղծվել: Սակայն երեկվա դրությամբ ձերբակալվել էր փեսաներից միայն մեկը՝ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը:
Բանն այն է, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ կրակոցներին մասնակից է եղել նաև Գոռի եղբայրը` Գառնիկ Առաքելյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան է: Ու թեև Անդրանիկ Մանուկյանն ասել է, թե իր փեսան դեպքի ժամանակ տանն է եղել` թոռնիկի և դստեր հետ, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Մանուկյանն անգամ աշխատանքի չի գնացել Կիևում ու մեր տեղեկություններով՝ երեկ շտապ ժամանել է Հայաստան: Արդյո՞ք Վերնիսաժի միջադեպն է պատճառ եղել, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Bravo.am-ի








































