Ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին Բարաք Օբամային «կամազուրկ նախագահ» է անվանել` ենթադրելով, որ օտարերկրյա առաջնորդները նրան օգտագործում են իրենց օգուտի համար: Այս մասին գրում է The Huffington Post-ը:
Չեյնի խոսքերով` «թուլամորթ» և «կամազուրկ» նախագահը կարող է նաև վախեցած լինել Ռուսաստանի գործողություններից:
«Նա դա մի քանի անգամ ցույց է տվել: Ես կարծում եմ, որ նա, փաստորեն, վախեցած է Պուտինից»,- ասել է նա:
Պաշտոնյան նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահը կամազուրկ է և դա օգտագործում է` Խորհրդային Միությունը վերականգնելու համար:






































