Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուփոն շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ-ի նախագահի պոշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ չսպասելով քվեարկության պաշտոնական արդյունքների հայտարարմանը,- հաղորդում է 20 Minutes պարբերականը:
Ամենայն հավանականությամբ, նա առաջիններից է, ով շնորհավորել է Բարաք Օբամային:
Շնորհավորական ուղերձում Բելգիայի վարչապետը նշել է, որ «նախագահական ընտրություններում Օբամայի հաղթանակը հուսադրող ազդանշան է Ամերիկայի ապագայի և ամբողջ աշխարհի համար»:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է: Վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղի ժամանակով ժամը 1:00-ին (Երևանի ժամանակով ժամը 10:00-ին) Ալյասկա նահանգում:
CNN-ի ոչ պաշտոնական տվյալներով՝ դեմոկրատ Բարաք Օբաման հավաքել է 303 ձայն, հանրապետական Միթ Ռոմնին՝ 203:










































