Tuesday, 16 06 2026
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել

Դեսպան Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի նորընտիր խորհրդարանում

Նոյեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Քութաիսիում տեղակայված Վրաստանի նորընտիր խորհրդարան` վերջինիս նախագահի և ղեկավար կազմի այլ անդամների հետ հանդիպման նպատակով:

Վրաստանի խորհրդարանի նորանշանակ խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին, ողջունելով ՀՀ դեսպանին, նշել է, որ ՄԱԿ-ի և ԵՄ-ի դեսպաններից հետո սա իր երրորդ հանդիպումն է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, ընդ որում` Հայաստանի դեսպանն առաջինն է, ում հետ հանդիպումը կայանում է Քութաիսիի խորհրդարանի նորակառույց շենքում:

Շնորհակալություն հայտնելով ընձեռված հնարավորության համար` դեսպան Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ ծանոթությունը նորընտիր խորհրդարանի ղեկավարության հետ և իր այցի ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները գործնական նոր լիցքեր կհաղորդեն ոչ միայն միջխորհրդարանական համագործակցությանը, այլև կարևոր քայլ կհանդիսանան հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և խորացման հեռանկարի տեսանկյունից:

Վրաստանի խորհրդարանի նախագահը և ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը անվտանգության հարցերի, տնտեսական, էներգետիկ և տարանցիկ առևտրի, կրթամշակութային և այլ բնագավառներում, միակարծիք էին համագործակցության հետագա խորացման անհրաժեշտության առումով: Երկուստեք ամրագրվեց տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ու տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերի ակտիվացման կարևորությունը: Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների խթանման գործընթացին, մասնավորապես` միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտում են, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև Վրաստանի հայ համայնքին հուզող հիմնախնդիրներին և դրանք անկաշկանդ բարձրացնելու և քննարկելու իրավական և փաստացի հնարավորության ապահովման կարևորությանը:

Դեսպան Մանուկյանն իր զրուցակցին փոխանցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվեց Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի կողմից:

Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ տիկին Մանանա Կոբախիձեի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մանուկյանն անդրադարձել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն ուղղված գործընթացներին: Զրուցակիցները, մասնավորապես, ընդգծեցին պատգամավորական բարեկամության խմբերի համագործակցության, օրինաստեղծ գործունեության բնագավառում փորձի փոխանակման, միջազգային հարթակներում համագործակցության կարևորությունը:

Նույն օրը դեսպան Մանուկյանը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակներ Զուրաբ Աբաշիձեի, Մուրման Դումբաձեի և Զվիադ Ձիձիգուրիի, ինչպես նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում