Բրիտանական The Financial Times թերթի սեփականատեր Pearson հրատարակչությունը հանդես է եկել «անսովոր» հայտարարությամբ՝ հերքելով պարբերականի հնարավոր վաճառքի մասին տեղեկատվությունը,- գրում է The Guardian-ը:
«Մենք սովոր չենք պատասխանել մեր գործերի մասին շշուկներին, սակայն Bloomberg գործակալության կողմից գրված այս կոնկրետ պատմությունը սխալ է»,- մեջբերում է թերթը ընկերության հայտարությունը:
Financial Times պարբերականի հնարավոր վաճառքի մասին լուրերը սկսեցին շահարկվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Pearson-ի ղեկավար Մարջորի Սկարդինոյի հրաժարականի մասին:
Bloomberg-ում հրապարակված հոդվածում նշվում էր, որ Pearson-ը մտադիր է քննարկել Financial Times-ի վաճառքի հնարավորությունը և որոշել՝ ում առաջարկն ընդունել մինչև տարեվերջ:









































