Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երկուշաբթի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ինչպես նաև Ֆրանսիայից նշանակված նոր համանախագահ Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպիշչկին: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով նախարարության մամլո ծառայությանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-ադրբեջանական, մասնավորապես`Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և զորքերի շփման գոտում տիրող իրավիճակը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը տեղեկացրել է համանախագահներին տարածաշրջանի դրության, փախստականների և հակամարտության լուծման համար միջազգային կազմակերպությունների ձեռնարկած միջոցառումների մասին:










































