Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի բնակիչը դատական հայց է ներկայացրել մերկապարուհու դեմ, ումից պահանջել է վերադարձնել իրեն նոթբուքը, Հարի Փոթերի արկածների մասին ֆիլմերով DVD-սկավառակները և կանխիկ գումարը: Ինչպես հայտնում է UPI-ը, բեմական Նոմի անունով կինն ընդհանուր առմամբ հաճախորդին և նախկին սիրեցյալին պարտք է 3000 դոլար:
Կինը խոստովանել է փաստը, որ հայցվորից իսկապես ստացել է նվերներ և գումար, սակայն ընդգծել է, որ ոչինչ նրանից չէր ընդունի, եթե իմանար ամենը դատարանով վերադարձնելու նրա մտադրության մասին: Նոմիի խոսքով՝ ինքն ու Ռոբերտ անունով տղամարդը ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել: «Ես երբեք չեմ լսել, որ հաճախորդը մերկապարուհու դեմ դատական հայց ներկայացնի»,- նշել է նա:
Ռոբերտն իր հերթին հայտարարել է, որ իր նախկին ընկերուհին շատ անզիջում է, քանի որ չի ցանկանում վերադարձնել նվերներն ու գումարը: Հենց այդ հանգամանքն էլ նրան ստիպել է դատարան դիմել: Հայտնի չէ, թե երբ տեղի կունենա տղամարդու հայցի քննումը:









































