Քարդիֆի (Ուելս) քաղաքապետարանի շենքում զույգի պսակադրությունը չեղյալ է հայտարարվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի նախապատրաստության պատճառով: Այս մասին գրում է The Daily Mail-ը: 25-ամյա Քրիստի Քոնոլին և 28-ամյա Սեմ Հոլանդը պատրաստվում էին ամուսնանալ սեպետեմբերին:
Հենց նույն օրը Օբամայի համար քաղաքապետարանում ընթրիք է ծրագրված: ԱՄՆ նախագահն ու այլ համաշխարհային առաջնորդներ բանկետի կմասնակցեն՝ Նյուփորթում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
Քաղաքապետարանի աշխատակիցները զույգին առաջարկել են պսակադրվել Քարդիֆի քաղաքապետի նստավայրում: Իրենց հերթին, հարսն ու փեսան Օբամային, նրա տիկնոջն ու անվտագության աշխատակիցներին հրավիրել են նոր վայրում նշանակված իրենց պսակադրությանը:








































