Daily Mail-ը հայտնում է, որ «Արսենալ»-ի ղեկավարությունը հաստատել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականցվելիք ծրագրերը:
Թիմի կազմը համալրելու նպատակով Արսեն Վենգերը 100 մլն ֆունտ կստանա: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «զինագործներ»-ը հետաքրքրված են «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի, «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի, ինչպես նաև «Բայեր»-ի կիսապաշտպան Լարս Բենդերի ծառայություններով:
Հարկ է նշել, որ լոնդոնյան ակումբը դեռևս բանակցություններ չի սկսել որևէ ակումբի հետ:








































